ՆՆարեկ Սահակյան

Դավթաշենի քրեական հետախույզները փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել

Դավթաշենի քրեական հետախույզները փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել

Մարտի լույս 11-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գիշերային ծառայության ժամանակ Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված հայտնաբերվեց։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ, ևս մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում