ՆՆարե Թադևոսյան

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 61 ավտովթար

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 61 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության` 19, ծեծի՝ 7, բնակարանային գողության՝ 5, անձի առևանգման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, յուրացման կամ վատնման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաՃ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի իրացման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կաշառակերության, կողոպուտի, դատական ակտը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու, ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, սպանության փորձի և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար. 4 մարդ զոհվել է, 102-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում