ԱԱրևիկ Աբելյան

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. կան 1 զոհ, 22 վիրավոր

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. կան 1 զոհ, 22 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 11, յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրանյութի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, կեղծ փաստաթղթի հայտնաբերման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի, բնակարանային գողության և վանդալիզմի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում