ՀՀովհաննես Վարդանյան

Փաստաբանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ բերման ենթարկելու մասին

Փաստաբանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ բերման ենթարկելու մասին

Փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելու մասին: Այս մասին փաստաբանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: 

«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։

Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»,- գրել է Դավիթ Ավագյանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում