ԱԱրևիկ Աբելյան

«Սևան» ՔԿՀ-ում կրկին թմրամիջոցի փոխանցման փորձ է արվել

«Սևան» ՔԿՀ-ում կրկին թմրամիջոցի փոխանցման փորձ է արվել

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում