ԴԴիանա Գասպարյան

Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով զորավարժանք են անցկացրել

Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով զորավարժանք են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական ​​պատրաստվածության ծրագրային վարժանքների շրջանակում, «Ստեփանակերտ» զորավարժարանում իրականացրել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Զրահափոխադրիչների անձնակազմերի հետ վարժանքների ընթացքում անցկացվել են БТР-82-ի ընթացային մասի և հաստիքային սպառազինության շահագործման, ինչպես նաև դրանց սպասարկման կարգի վերաբերյալ տեսական և գործնական վարժանքներ:

Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է շարունակաբար մարտական ​​պատրաստվածության դասընթացներ անցկացնել, այդ թվում՝ մարտավարական, հատուկ մարտավարական, կրակային, ինչպես նաև ռազմական և այլ հատուկ մեքենաների վարում:

Ընդհանուր առմամբ, մարտական ​​պատրաստվածության դասընթացներին ներգրավված է մոտ 200 ռուս զինծառայող:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում