ՀՀովհաննես Վարդանյան

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ գործունեությունը

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ գործունեությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան բարձր է գնահատել ՄԻՊ գործունեությունը:  

«Ուրախ եմ տեղեկացնել, որ խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան՝ (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով՝ Քովիդ-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել:
 

Շնորհակալություն եմ հայտնում խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար: Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին»,- գրել է Թաթոյանը:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում