ՆՆարեկ Սահակյան

Լոռու մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ գումարներ հափշտակելու համար

Լոռու մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ գումարներ հափշտակելու համար

ՀՀ քննչա­կան կո­մի­տեի Լո­ռու մար­զա­յին քննչա­կան վար­չութ­յու­նում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 57-ամյա բնակչուհու կողմից ձեռք բերված ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու և խարդախությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Պարզվել է, որ Լոռու մարզի 57-ամյա բնակչուհին, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲ ընկերությունում չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կենսաթոշակ ստանալու նպատակով, իր մտերմուհու օժանդակությամբ, 2011 թ. ձեռք է բերել կեղծ պաշտոնական փաստաթղթեր առ այն, որ 01.01.1992-ից մինչև 01.10.1999 թ. աշխատել է վերոնշյալ ընկերությունում, ինչպես նաև հիշյալ ընկերության կադրերի բաժնի կնիքով կնքված աշխատանքային գրքույկ, որոնք 2016 թ. դեկտեմբերի 5-ին օգտագործել՝ ներկայացրել է ՀՀ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային բաժին և 2016-ից մինչ 2018 թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար, խարդախությամբ ՀՀ բյուջեյից հափշտակել է որպես վճարված կենսաթոշակ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 57-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում