ՀՀովհաննես Վարդանյան

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020 թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Դ.Գ.-ին, վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել էր մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել էին կառամատույցի երկու կողմում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որ դրանք փակվեն, և գնացքներն աշխատեն: Արդյունքում մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ դադարել էր, և բազմաթիվ ուղևորներ չէին կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերում է օրերս համայնքի նախկին ղեկավարի հայտարարություններին, թե, իբր, ինքը ակցիային չի մասնակցել, ակցիա չի իրականացրել, ապա հարկ ենք համարում նշել, որ համացանցում լայնորեն տարածվել է տեսագրություն, որում հստակ երևում է, որ համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն մասնակցում է, այլև ակտիվ գործողություններ է իրականացնում:

ՔԿ-ն կից ներկայացրել է տեսագրություն՝ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում