ՇՇողիկ Գալստյան

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել որդու կնոջը ծեծի ենթարկելու համար

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել որդու կնոջը ծեծի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչի կողմից որդու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թ. հունվարի 7-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ինչպես նաև հաջորդ օրը՝ հունվարի 8-ին` ժամը 08:30-ի սահմաններում,  իրենց տանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 60-ամյա տղամարդը, որդու կնոջը ծեծի ենթարկելու դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում