ՀՀովհաննես Վարդանյան

ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի հանդեպ կիրառված միջանկյալ միջոցը, իսկ Ադրբեջանի նկատմամբ այն շարունակում է գործել

ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի հանդեպ կիրառված միջանկյալ միջոցը, իսկ Ադրբեջանի նկատմամբ այն շարունակում է գործել

2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը:

 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը:

 

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում