ԼԼիլիթ Սեդրակյան

Սյունիքում ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Սյունիքում ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։

Հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով,  տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի նմուշներ, ակցիզներ և այլն։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զենք-զինամթերքը վերցվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ զենք-զինամթերքը բերվել է Արցախից։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում