ՎՎարդուհի Բալյան

Արդարություն այս երկրում դեռևս կա. Վանեցյան

Արդարություն այս երկրում դեռևս կա. Վանեցյան

Գործող իշխանությունն ապօրինի և շինծու գործով փորձում է լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, բայց արդարություն այս երկրում դեռևս կա, արդարությունն այս փուլում հաղթեց: Այդ մասին ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը: Արթուր Վանեցյանն ազատ էր արձակվել:

«Հավաստիացնում եմ, որ որևէ հանցանք չեմ գործել՝ ո՛չ այս պահին, ո՛չ առհասարակ իմ կյանքում: Ես մշտապես պաշտպանել և շարունակելու եմ պաշտպանել օրենքը»,- նշել է Վանեցյանը:  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում