ՎՎարդուհի Բալյան

Արման Թաթոյանը պարզաբանեց՝ ինչու է դիմել Սահմանադրական դատարան

Արման Թաթոյանը պարզաբանեց՝ ինչու է դիմել Սահմանադրական դատարան

Ըստ Սահմանադրության՝ ռազմական և արտակարգ դրության ժամանակ պետությունն իրավունք ունի սահմանափակելու որոշակի իրավունքներ, սակայն այդ սահմանափակումները պետք է լինեն կոնկրետ իրավիճակին համահունչ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների հարցով ՍԴ դիմելուն:  

«Ուզում եմ հատուկ նշել, որ ռազմական դրության ժամանակ կարող են լինել նաև խոսքի ազատության հետ կապված սահմանափակումներ, որպեսզի պետությունը ճիշտ կառավարի տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն համաչափ, կոնկրետ, չեն կարող լինել անորոշ՝ հատկապես եթե խոսքը ԶԼՄ-ների և քաղաքացիների մասին է: 

Թաթոյանը այս հարցով ոստիկանությանը քննադատելն արդար չի համարում, ասում է՝ ոստիկաններն իրականում այս կարգավորումների իրավական զոհն են: 

«Ես դիմել եմ Սահմանադրական դատարան ոչ թե զրոյացնելու կամ չեղարկելու այդ պահանջները, այլ կոնկրետություն սահմանելու հարցով, քանի որ գիտակցում եմ, որ ռազմական դրության պայմաններում կարող է անհրաժեշտություն լինել սահմանափակումներ սահմանել տեղեկատվության անվտանգության հարցով»,- հստակեցրեց Պաշտպանը:  

Նշենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում