ԱԱրման Գալոյան

Դատախազությունը ծախսերի կրճատման արդյունքում գոյացած գումարն ուղղել է պետբյուջե

Դատախազությունը ծախսերի կրճատման արդյունքում գոյացած գումարն ուղղել է պետբյուջե

ՀՀ գլխավոր դատախազությունն այս տարի վերանայել է ծախսերը և որոշակի միջոցներ ուղղել պետբյուջե՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը:

«Նկատի ունենալով համավարակը և ռազմական դրությունը՝ եղել են որոշակի ծախսեր, որոնք առանձին հոդվածներով չեն կատարվել, և դրանք ուղղակիորեն ուղղվել են պետբյուջե: 2020-ի ընթացքում այդպիսի ծախսերից են մասնագիտական վերապատրաստման հետ կապված ծախսերը՝ շուրջ 17 մլն 600 հազար դրամի չափով: Նախատեսված էր, որ շուրջ 360 հոգի պետք է անցնեին մասնագիտական վերապատրաստում, սակայն ներգրավված են եղել ընդամենը 30 անձ»,- տեղեկացրեց նա:

Նավասարդյանի խոսքով, չեն իրականացվել որոշակի հոդվածներով ծախսեր, օրինակ՝ շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգում և այլն:

Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղարի խոսքով, դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ծրագրով 2021-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 5 մլրդ 793 մլն դրամ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում