ԱԱրման Գալոյան

Առաջին անհրաժեշտության դեղագործական արտադրանքի գնաճ ՏՄՊՊՀ-ն չի արձանագրել

Առաջին անհրաժեշտության դեղագործական արտադրանքի գնաճ ՏՄՊՊՀ-ն չի արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները ռազմական դրության ընթացքում դեղամիջոցների թանկացումների վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը: Հանձնաժողովը շուկայում իրականացնում է ամենօրյա դիտանցումներ, և վերոնշյալ ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության դեղագործական արտադրանքի գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենօրյա դիտանցումները շարունակվում են: Քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, իսկ անհանգստացնող գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում դիմել հանձնաժողով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում