ԱԱրման Գալոյան

Միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ. դատախազի խորհրդական

Միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ. դատախազի խորհրդական

Քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաները՝ Միքայել Հարությունյանը, Գևորգ Կոստանյանն ու Միհրան Պողոսյանը, պաշտպանների միջոցով դիմել են իրավապահներին՝ խնդրելով դադարեցնել հետախուզումը և հնարավորություն տալ վերադառնալ Հայաստան:

Այս առնչությամբ 1lurer.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց. «Նման խնդիրները բացառապես քրեական դատավարության տիրույթում գտնվող հարցեր են, և յուրաքանչյուր դեպքում լուծումներն էլ են միայն քրեադատավարական ընթացակարգ ենթադրում ու չեն կարող պայմանավորված լինել որևէ այլ հանգամանքով: Հետևաբար դատախազությունը նման հարցերում չի առաջնորդվում հայտարարություններով:

Իսկ կոնկերտ մեղադրյալների պաշտպանի կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ: Միջնորդության քննարկման համար սահմանված են կոնկրետ ժամկետներ, որոնք տվյալ միջնորդությունների պարագայում դեռևս չեն լրացել: Այդ ժամկեների պահպանմամբ կայացված որոշումները կուղարկվեն միջնորդություն ներկայացնողներին:

Հորդորում ենք տարատեսակ մեկնաբանություններով չփորձել ազդել քրեադատավարական գործընթացների վրա»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում