ՆՆարե Թադևոսյան

Պաշտպանները միջնորդեցին իրենց տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործի ողջ նյութերը

Պաշտպանները միջնորդեցին իրենց տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործի ողջ նյութերը

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը շարունակվում է դռնբաց: Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց դատարանին` պաշտպանության կողմին տրամադրել նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը:  

Պաշտպանի խոսքով՝ մեղադրական եզրակացության մեջ կարմիր թելով անցնում է, որ 2008-ի մարտի 1-2-ին զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում, ցուցարարներին ցրելու նպատակով, գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր և այլ հատուկ միջոցներ: 

Մեժլումյանը նշեց, որ մայր գործում կան նաև ապացույցներ, ըստ որոնց՝ հավաքները եղել են նաև ոչ խաղաղ, տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետ կապված բազմաթիվ գործեր մայր գործից առանձնացվել և ուղարկվել են դատարան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ բացառված չէ, որ պաշտպանության կողմին չտրամադրված նյութերում առկա լինեն այնպիսի ապացույցներ, որոնք կբացառեն քրեական հետապնդումը: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում