ԿԿարմեն Ղուկասյան

Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը Աժ ամբիոնից ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի թիվ 77 արձանագրությունը: 

Նրա խոսքով՝ ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։

«Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեարկության տուփում առկա է 100 քվեաթերթիկ, որից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել»,- ասաց Հովակիմյանը:

Արկադի Խաչատրյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՀԿ-ն առաջարկում է Արկադի Խաչատրյանին ընտրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը վայր էր դրել պատգամավորական լիազորություններն առողջական խնդիրների պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում