ՄՄերի Եգորյան

Երևանում երիտասարդը վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին և հեռացել

Երևանում երիտասարդը վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին և հեռացել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, 2020 թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնանասում, իր «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների  67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ՝ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և վրաերթը կանխելու նպատակով, ժամանակին չի դիմել արգելակման, որի պատճառով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառելով մահ: Վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով և 244-րդ հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում