ՀՀայկարամ Նահապետյան

Որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ. 65-ամյա տղամարդը մահացել է։

Որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ. 65-ամյա տղամարդը մահացել է։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել մահացած քաղաքացու վերաբերյալ։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։

Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։


36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։
Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում