ՄՄերի Եգորյան

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 48-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցների շրջանառության համար թույլտվություն, առանց բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակման և առանց իրացման նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, 2020 թ. հուլիսի 4-ին քաղել է վայրաճ կանեփի թփեր, ապօրինի պատրաստել և պահել զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում