ՀՀայկարամ Նահապետյան

Արմավիրում բնակիչների թունավորման դեպքով քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ

Արմավիրում բնակիչների թունավորման դեպքով քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970 թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում