ԱԱրման Գալոյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:
Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 3 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 221 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 10535 փորձանմուշի հետազոտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում