ՆՆարեկ Սահակյան

Իջևանի ոստիկաններն ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Իջևանի ոստիկաններն ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:

Օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աճարկուտ գյուղի սկզբնամասում ստուգել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա: Վարորդները, որ Սևքար գյուղից էին, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, իրավապահները րոպեների տարբերությամբ, նույն գյուղի վարչական տարածքում ստուգել և ոստիկանության Իջևանի բաժին են բերել Սևքար գյուղի 36-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը նույնպես վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքով նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում