ԼԼիլիթ Գասպարյան

Ավարտվել է 73-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է 73-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակիչը 2019 թ. մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում իրականացնելով իր «Մերսեդես Բենս 190Ե» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում՝ խախտելով տվյալ ճանապարհահատվածում սահմանված թույլատրելի արագությունը, ժամանակին չի դիմել արգելակման, ինչի հետևանքով բախվել է շրջադարձ կատարող 73-ամյա բնակչի «Մերսեդես Բենս Ց180» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում՝ 35-ամյա տղամարդը, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, Սարդարապատ գյուղի 73-ամյա բնակչին անզգուշությամբ պատճառել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում