ԼԼիլիթ Սեդրակյան

Մեկ օրում 8 ավտովթար, 15 վիրավոր՝ տարբեր աստիճանի վնասվածքներով

Մեկ օրում 8 ավտովթար, 15 վիրավոր՝ տարբեր աստիճանի վնասվածքներով

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-21-ը  ոստիկանnները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու` 17, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության սպառնալիքի՝ 4, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, ծեծի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատարանից փախուստի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում