ԱԱրման Գալոյան

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ոստիկանները, Երևան քաղաքի Շիրազի փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցնելուց  հետո ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել փաստաթղթերը ներկայացնելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, որից հետո ոստիկաններին է մոտեցել վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ընկերը, որը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, քաշքշել է ոստիկանության ծառայողների համազգեստից, ապա՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրանցից մեկի կրծքավանդակին։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  316֊րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերոնշյալ ոստիկանը ճանաչվել է տուժող, կատարվել են առգրավումներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1֊ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում