ԱԱննա Ավետիսյան

Վիճաբանություն Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի մասնակցությամբ. 4 անձ ձերբակալվել է

Վիճաբանություն Զարթոնք համայնքի նախկին ղեկավարի մասնակցությամբ. 4 անձ ձերբակալվել է

2020 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև՝ վնասել տեղակալի ձեռքը:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի և նրա կողմնակիցների հետ: Տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով հարվածներ են հասցրել միմյանց և մարմնական վնասվածքներ պատճառել: Պարզվել է նաև, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածներ է հասցրել և վնասել տեղակալի վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

 

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում