ԼԼիլիթ Գասպարյան

«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750 հազար դրամի վարչական տուգանք

«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750 հազար դրամի վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել. նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 
Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Հիշեցնենք՝ օրերս 1lurer.am-ն անդրադարձել էր այս թեմային՝ տեղեկացնելով նաև, որ Սյունիքի մարզի Ծավ գետի և նրա Մազրա վտակի վրա նախատեսվում է երկու նոր փոքր հէկեր կառուցել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում