ԱԱրման Գալոյան

ԲԴԽ անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է 3 անուն

ԲԴԽ անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է 3 անուն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին. տեղեկանում ենք ԲԴԽ կայքից:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել են ներքոնշյալ 3 դատավորների անունները. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից Սուրեն Անտոնյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում