ԼԼիլիթ Սեդրակյան

Օձուն համայնքի բնակիչների դանակահարության գործը դատարանում է․ ՔԿ

Օձուն համայնքի բնակիչների դանակահարության գործը դատարանում է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնի հաղորդմամբ՝ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձանց՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 08:47-ին, Լոռու մարզի Օձուն համայնքի 24-ամյա բնակիչը, իր եղբորը սեռական բնույթի հայհոյանքներ տալու կապակցությամբ պարզաբանում պահանջելու նպատակով, զանգահարել է 30-ամյա համագյուղացուն և պայմանավորվել հանդիպման շուրջ:

Հանդիպումը, սակայն, վերաճել է վիճաբանության, որի ժամանակ 24-ամյա երիտասարդը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջից կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, աջակողմյան հեմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա, աջից հետույքային շրջանի կտրած-ծակած վերքի ձևով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ կտրած-ծակած վնասվածք է ստացել նաև 24-ամյա երիտասարդը: Քննության տվյալներով՝ նույն վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրա ձախ բազկի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ բազկի ծակած-կտրած միջանցիկ վերք՝ արտաքին պրոֆուզ զարկերակերակային արյունահոսությամբ, բազկային զարկերակի և մկանափեղկային համակարգի վնասումներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում