ԼԼիլիթ Գասպարյան

Արարատի մարզի բնակչի անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արարատի մարզի բնակչի անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի բնակիչ Մ.Վարդանյանի անհետացման հանգամանքները՝ հաղորդում են ՔԿ տեղեկատվական բաժնից։

2020 թ. հունիսի 30-ին՝ ժամը 19.20-ին, Արարատի մարզի Դվին համայնքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1954 թ., անասուններին տարել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող արոտավայր արածեցնելու և չի վերադարձել:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տղամարդը 2020 թ. մայիսի կեսերից աշխատանքի է անցել «Զանգլիկ» կոչվող տեղանքում գտնվող անասնաֆերմայում: 2020 թ. հունիսի 28-ին՝ ժամը 6-ի սահմաններում, նա ֆերմայի անասնագոմից խոշոր եղջերավոր անասունները տեղափոխել է հարակից ձորակ և չի վերադարձել: Տեսնելով, որ վերջինս չի վերադառնում՝ նույն ֆերմայի անասնապահները գնացել են նրան փնտրելու, սակայն ձորակում հայտնաբերել են միայն խոշոր եղջերավոր անասունները:

Ձեռնարկվել են որոնողական-փնտրողական միջոցառումներ, որոնց արդյունքում տղամարդը չի հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցառումներ՝ Արարատի մարզի բնակչին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում