ԱԱրման Գալոյան

Ոստիկանները բացահայտել են Արագածի փողոցում կատարված դանակահարությունը

Ոստիկանները բացահայտել են Արագածի փողոցում կատարված դանակահարությունը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։


Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին՝ ժամը 22.10-ին, Արագածի փողոցում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 23-ամյա մի երիտասարդ:
Հուլիսի 10-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում