ԱԱրսեն Մկրտչյան

ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020 թ. հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի բնակարաններից մեկի փաստացի բնակիչ, ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Ս.-ը նշված բնակարանի ննջասենյակում գտնվող զգեստապահարանի մեջ առկա երկաթյա ձողից կոշիկի քուղով կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Փաստի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, բնակարանի ննջասենյակի պահարանի վրա հայտնաբերվել է ռուսերեն գրված գրառում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում