ՇՇողիկ Գալստյան

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր տարածելու գործելաոճից

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր  տարածելու գործելաոճից

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը», չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում