ՇՇողիկ Գալստյան

ԲԴԽ-ն հերքում է դատավոր Մելիքյանին ԱԱԾ հրավիրելու լուրը

ԲԴԽ-ն հերքում է դատավոր Մելիքյանին ԱԱԾ հրավիրելու լուրը

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը, որին իբր ցույց են տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը: 

«Ավելին, այս բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ինչն առերևույթ միտում ունի հանրության շրջանում կանխակալ կարծիք ձևավորելու և կասկածի տակ առնելու դատավորի կողմից առաջիկայում կայացվելիք որոշումը»,- գրել է նա:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում