ԱԱրման Գալոյան

Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը կլինի վաղը

Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը կլինի վաղը

Վերաքննիչ դատարանում վաղը կսկսվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ դատախազության ու փաստաբանների ներկայացրած բողոքների քննությունը՝ տեղեկացրել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքների քննությունը կսկսվի ժամը 12:00-ին։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն 2017 թ. ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հունիսի 23-ին դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Ծառուկյանին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում