ՀՀովհաննես Վարդանյան

Դատական նիստի ձգձգումը պաշտպանական կողմի դիտավորությունը չէ. Քոչարյանի պաշտպան

Դատական նիստի ձգձգումը պաշտպանական կողմի դիտավորությունը չէ. Քոչարյանի պաշտպան

Դատական նիստի ձգձգվելը պաշտպանական կողմի դիտավորությունը չէ: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մեղադրող կողմի դիտարկմանը, թե սոցիալական հեռավորության պահանջը նիստերը ձգձգելու նպատակ ունեն: 

Պաշտպանի խոսքով՝ այսօրվա դատական նիստում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ քննարկում չպետք է տեղի ունենար: «Դատարանն ու դատական դեպարտամենտը պարտավոր են ապահովել բոլոր, հատկապես հնչեղություն ունեցող քրեական գործերի, հատկապես այն գործերի, որի դատավարության մասնակիցների թիվը շատ է, բնականոն ընթացքը, ինչը չի արվել»,- ընդգծեց Խուդոյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում