«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի

Հունիսի 26-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ.Հ.-ին։

Վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18.30 և 1.99 գրամ, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.92 և 2.57 գրամ քաշերով փոշենման զանգվածներ։

Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ.Ղ.-ին, Մ.Մ.-ին և Ա.Չ.-ին։ Վերջինս բերման ենթարկվելիս՝ գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա.Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում