ՄՄարիամ Պետրոսյան

Լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակներն իրենց իրերից ազատելու համար. Սիմոնյան

Լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակներն իրենց իրերից ազատելու համար. Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է ՍԴ արդեն նախկին դատավորների այսօրվա հայտարարություններին:

«Կարծում եմ՝ ՍԴ նախկին դատավորները քաղաքական դիակների ֆոնին դատարկ հարցազրույցներ տալու փոխարեն լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակներն իրենց իրերից ազատելու համար»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով ՍԴ 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է. Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։

Ալվինա Գյուլումյանն այսօր ներկայացել էր աշխատանքի՝ հայտարարելով, որ չկա իր լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում