ԱԱրման Գալոյան

Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝  խնդրելով դատարանից՝ հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը՝ տեղեկացրել է Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը Ֆեյսբուքի էջում։

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին, և ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում