ՀՀայկարամ Նահապետյան

Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի ճանապարհահատվածն ազատվում է տաղավարներից

Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի  ճանապարհահատվածն ազատվում է տաղավարներից

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ 2020 թվականի մայիս ամսին Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրվել էին Մ-4 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում դիտարկվել էին 30 օբյեկտներ:

Բոլորին տրվել էին բանավոր հանձնարարականներ՝ տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-18 մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել էին ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

Նախօրեին մարզպետի խորհրդականը ՏԻՄ, քաղաքաշինության ոլորտի և ոստիկանության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ստուգայցեր կատարեց նշված տարածքում՝ դիտարկելու՝ որքանով են ապահովվել սահմանված վերջնարդյունքները:

Դիտարկումներից ստացված արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են. սպասարկման և հանրային օբյեկտների սեփականատերերն ունեցել են համայնքի տարածքում հանրային սննդի, առևտրի, զվարճանքի կազմակերպման թույլտվություն:

Խախտումներ հայտնաբերված տնտեսավարողների տաղավարները հեռացվել են մայրուղուց:

Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում