ՎՎարդուհի Բալյան

Դատախազը միջնորդեց իրավունքի չարաշահում ճանաչել պաշտպանների գործողությունները. Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

Դատախազը միջնորդեց իրավունքի չարաշահում ճանաչել պաշտպանների գործողությունները. Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստում մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին ճանաչել ամբաստանյալների պաշտպանների՝ միջնորդություններ ներկայացնելու գործողությունները դատավարական իրավունքի չարաշահում, ինչի հետևանքով նիստերը ձգձգվում են, սահմանափակել դատական նիստին միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: 

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ միջնորդությունն այսօր չի կարող քննվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով:  

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժամը 13.00-ին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում