ՆՆարե Թադևոսյան

Հայտնաբերվել են մաքսանենգ դեղորայք և բջջային հեռախոսներ․ ՊԵԿ

Հայտնաբերվել են մաքսանենգ դեղորայք և բջջային հեռախոսներ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու  բեռնատար մեքենան՝ հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռենտգեն զննում իրականացնելու ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորապես՝ բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հանգստյան խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել են 3,5 կգ ընդհանուր քաշով դեղորայք, «Iphone 11 PRO» բջջային 4 հեռախոս և 10 ականջակալ: 

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում