ՆՆարե Թադևոսյան

Գեղարքունիքի Զովաբեր համայնքի խնդիրները կլուծվեն սուբվենցիոն ծրագրերով

Գեղարքունիքի Զովաբեր համայնքի խնդիրները կլուծվեն սուբվենցիոն ծրագրերով

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը և ներհամայնքային առաջին փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ՝ տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը Ֆեյսբուքի էջում։

Զովաբերի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի  60 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, իսկ  7 միլիոն 200 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը: 

Զովաբերի առաջին փողոցից գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախնական 
ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 50 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 4 միլիոն 950 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:

Երկու ծրագրերն էլ գյուղի համար ունեն կենսական կարևոր նշանակություն: Գերեզմանոց տանող ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում: Գյուղի համար անչափ կենսական խնդիր է դարձել նաև խմելու ջրի կանոնավոր մատակարարումը: Բավական է նշել, որ խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է օրական 1 ժամ տևողությամբ: Խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը քայքայված կամ մաշված են, համակարգում ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Խմելու ջրատարի արտաքին ցանցում հաճախակի են տեղի ունենում խոշոր վթարներ, որոնց վերացումը ձմռան ամիսներին գրեթե անհնար է դառնում:

Բարվոք վիճակում չէ նաև ներքին ցանցը: Այս ծրագրով նախատեսվում է ներքին ցանցը հիմնանորոգել 1 կիլոմետր երկարությամբ, իսկ մնացած միջոցները ներդնել արտաքին ցանցում առավել վթարված հատվածների հիմնանորոգմանը: Մոտակա տարիներին պետք է համապատասխան միջոցներ գտնենք՝ համայնքի ջրամատակարարման խնդիրը հիմովին լուծելու համար՝ նշել է մարզպետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում