ՄՄարիամ Պետրոսյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15-ին

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15-ին

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ժամը 15-ին կհրապարակի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։

Քննության ընթացքում, հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որն առնչվում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերին: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում