ԱԱրսեն Մկրտչյան

ՊԵԿ-ը մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ է հայտնաբերել

ՊԵԿ-ը մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է հետևողական աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ:

Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ  քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: 

Արդյունքում՝ մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի բեռնախցիկներից մեկից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ բանալի պատրաստելու համար նախատեսված ձևանմուշներ՝  ընդհանուր 142 կգ քաշով:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում