ՄՄարիամ Պետրոսյան

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել:

Առայժմ պաշտոնապես հաստատված չէ, բայց տեղեկություն կա, որ այս ձերբակալությունն անմիջական կապ ունի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։

Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եղել  2012-2018 թվականներին: 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև Գագիկ Ծառուկյանի մերձավորներին պատկանող տարածքներում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում