ՀՀովհաննես Վարդանյան

ԱԱԾ շենքի առջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել

ԱԱԾ շենքի առջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այդ  մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նշենք, որ հունիսի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները, փորձելով հեռացնել քաղաքացիներին, հրել էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ էին ստացել: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում